Հաշվի առնելով հրապարակված պաշտոնական ցուցանիշը. դեպի Հայաստան այս տարվա առաջին կեսին ներմուծումը կազմել է 1 միլարդ 457,5 միլիոն դոլար:

Ներմուծման ծավալի շուրջ 30%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Հաջորդը կարելի է նշել Չինաստանը, որը
9.9%-ով երկրորդն է: Գերմանիան նույնպես ակտիվություն է ցուցաբերում այս գործընթացում և ներմուծման ծավալներով երրորդն է: Տոկոսային արտահայտմամբ այն կազմում է
6.1%:

ՀՀ ներմուծում կատարող պետությունների տասնյակում կարելի է առանձնացնել Բրազիլիային, որը տասնյակի մեջ է 2.4% տոկոսով:

Այս համատեքստում շատ կարևոր է ընդլայնել ներմուծող ընկերությունների շրջանակը, քանի որ բազմաթիվ դեպքերում այն կարող է մրցակցություն առաջացնել շուկայում, ինչը միայն սպառողի օգտին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել