ՏՏ խոշոր կորպորոացիաներին 50% վերաֆինանսավորում
Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ունեն կայուն զարգացման միտում: Վերջին տարիներին այս ոլորտի աճը աննախադեպ ցուցանիշներ է արձանագրում: Սա իհարկե ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական աջակցության արդյունք է:
Սեպտեմբերից Հայաստանում բացվելու են IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Այժմ Համաշխարհաին բանկի հետ համատեղ հայտարարվել է պետական-մասնավոր հատվածների համագործակցության ծրագիր: Սպասվում է, որ մեծ կորպորացիաները մասնակցություն ունենալու դեպքում կստանան համաֆինանսավորում՝ , 50% -ի չափով:
Հայաստանում տեղի է ունենալու բաև կիբեռանվտանգությանը նվիրված միջազգային համաժողով: Նման միջոցառումների իրականացումը աշխարհի ուշադրությունը սևեռելու է Հայաստանի վրա: Մեր երկրում կան շատ մասնագետներ, որոնց համար ստեղծվում են զարգանալու համապատասխան պայմաններ: Պետական աջակցության շարունակական լինելու դեպքում ՝ վերջին տարիներին արձանագրվող աճը ՏՏ-ում կդառնա սովորական բնույթ: