«Շնայդեր էլեկտրիկ»-ի թիրախում ՀՀ-ն է
Ներդրումային դաշտը խթանելու համար տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ: Շատ կարևոր է ներդրողի համար ստեղծել բավարար պայմաններ: Այս համատեքստում խոշոր ընկերությունների ներդրումները նույնպես խթան են հանդիսանում մնացած ընկերությունների համար, քանի որ ներդրումային դաշտը դարձնում են ավելի վստահելի:
Սպասվում է, որ Հայաստանում ներդրումներ է կատարելու
աշխարհահռչակ «Շնայդեր էլեկտրիկ» ընկերությունը:
ԱՊՀ երկրների տարածքում այդ ընկերությունը արդեն իսկ ունի վեց գործարան: Սպասվում է, որ առաջին գրասենյակը մեր տարածաշրջանում կլինի հենց Հայաստանում:
Ընկերությունը զբաղվում է արևային ու քամու էներգիայի արտադրությամբ, ցանցերի բարեկարգմամբ, կորպորատիվ, սոցիալական ծրագրերով և մասնագետների համար կրթական ծրագրերի անցկացմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1675395606117638&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել