Ինչ կտա ՀՀ-ում կառուցվող ազատ տնտեսական գոտին

ՀՀ գործադիր մարմնի կողմից որոշում է կայացվել առաջիկայում Մեղրիում հիմնել ազատ տնտեսական գոտի: Հայ-իրանական հարաբերություններում այն կարելի է որակել որպես համագործակցության «նոր պորտալ»:

Տնտեսական գոտին ավելի կզարգացնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ:


Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս գոտում կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ բուն գոտին նաև հնարավորություն կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում և հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել