Կրկին անդրադառնալով Հայաստանի կառավարության օգոստոսի 11-ի որոշմանը, «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն 760 հազար դրամ գումար նվիրաբերելու մասին՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով», առաջարկում եմ այդ գումարը տրամադրել ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությանը, այլ ՀՀ պաշտպանության նախարարությանը, անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մարտական ծառայության ժամանակ Հայրենիքի համար զոհված և հաշմանդամ դարձած մեր զինվորների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Դասական ու մյուս ոճի երաժշտությունները կարող են սպասել, իսկ Հայրենիքի համար կյանք ու առողջություն տված մեր տղաներին պետք է հիշենք ոչ միայն տարեդարձերի ու տոների ժամանակ, այլ կլոր տարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել