Տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ Էրդողանին հաջողվել է Ի. Ալիևին համոզել, որ գյուլենականները կարող են պոտենցիալ վտանգ հանդիսանալ նաև նրա իշխանության համար: Ադրբեջանի արդեն նախկին «Կովկաս» համալսարանում աշխատող 50 թուրք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից և լքել երկիրը: Բաքվի իշխանությունը վճռական է տրամադրված այս հաստատության վերջնական «շարքից հանելու մեջ»: Ինչը, սակայն, թերևս այս պահին, չի բխում այդ երկրի ազգային շահից և միայն ուղղված է պալատական շրջանակների իշխանության ամրապնդմանն ու Թուրքիայի իշխանությունների հաճոյանալուն:
Հակագյուլենական գործողությունների նոր թափին զուգահեռ, Իլհամ Ալիևը, արդեն իսկ պատրաստվում է իր համար չափազանց կարևոր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այդ «պատրաստությունը» կյանքի է կոչվում քաղաքական ընդդիմադիր դաշտի ակտիվ անդամների մեկուսացմամբ և բռնաճնշումների աճով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել