Փիլիսոփայությունը և կառավարումը որոշակի նմանություններ ունեն, քանի որ երկուսն էլ խոսում են ընդհանուր օրինաչափությունների մասին:
Պատահական չէ, որ պետության կառավարման մոդելները ժամանակին մշակվել են հենց փիլիսոփաների կողմից, սկսած Սոկրատեսից:
Հիմա, եթե միասին փիլիսոփայենք մեր երկրի կառավարման առանձնահատկությունների մասին, կտեսնենք այն օրինաչափությունը, որ հանրային կյանքը կառավարելու և վերահսկելու համար իշխանություններն ավելի լավ ձև չեն գտել, քան երկրում ֆինանսական հոսքերը կենտրոնացնելը և, ըստ նպատակահարմարության, բաշխելը:
Սա բերել է նրան, որ պետությունը հանրային կյանքի կազմակերպիչից վերածվել է հովանավորողի:
Իսկ եթե պետությունը դառնում է ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող կառույց, ապա տրամաբանական է, որ այդ կառույցից սկսում են օգտվել բոլոր նրանք, ովքեր կարող են, քանի որ ռեսուրսներն օգտվելու համար են, ուրիշ ոչ մի բանի:
Մի գուցե, այստեղ է թաղված կոռուպցիայի արմատներից մեկը, արդեն պետական մակարդակում տարվող կոռուպցիայի:
Բայց խնդիրը լուծելու համար պետք է վերանայել պետության դերը երկրում, պետք է փիլիսոփայել և հասկանալ, պետությունը կազմակերպի՞չ է և կառավարի՞չ, թե՞ հովանավոր:
Եվ արդյո՞ք պետք չէ ունենալ նաև պետական ծախսերի նպատակահարմարությունը և արդյունավետությունը քննող մարմին: Փիլիսոփայորեն քննող