Սասնա Ծռերի փաստաբան Արայիկ Պապիկյանը հարցազրույց է տվել ու ասել է, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գունդ միակ հաց տանողը չի եղել: Սա դեռ ամենը չէ՝ նա հավելել է, որ Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով:
Հիմա ուզում եմ իմանամ այս մարդուն ո՞վ է փաստաբանի լիցենզիա տվել, առհասարակ ո՞վ է նրան իր պաշտպանությունը վստահել: Չե՞մ հասկանում փաստաբանները չե՞ն գիտակցում, որ իրանք շոումեն չեն, որ իրանք հարցազրույցներ տալու համար չեն, որ իրանք իրավաբան են ու փաստաբան:
Այս մեր փաստաբանը հավանաբար տեղյակ չի եղել, որ երեկ հայտարարություն է տարածվել 14 միլիոն դրամ կորստի մասին ու այդ գումարը կորել է ՊՊԾ գնդի տարածքից: Պատկերացնո՞ւմ եք պրն. փաստաբան հենց նոր Դուք լեգիտիմացրեցիք 14 միլիոն դրամի կորուստը:
Կարելի է չէ՞ մի քիչ պրոֆեսիոնալ լինել: Կարելի է չէ՞ ամեն կամեռայի ու միկրաֆոնի դեմը հայրենասեր չխաղալ:
Օֆ աման եսիմ է....