Ինչպես արդեն տեղեկացրել էր Times.am գործակալությունը, ադրբեջանական կողմն այսօր հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը և գնդակոծել ՀՀ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Կրակի տակ են հայտնվել մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Մովսես գյուղերը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհհանիսյանը, թշնամին կրակել է նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային): Զինծառայողը ներկայումս տեղափոխվում է հոսպիտալ: Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Վնասվել է Մելիքբեկյանի սրունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել