Հայաստանում իրականացվում է CARMAC2 ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր նախորդ տարի: Մինչև 2020 թվականը գործող ծրագրի հիմքում մրցակցային դրամաշնորհներն են, որոնց միջոցով աջակցություն է ցուցաբերվում փոքր և միջին ձեռնարկություններին, անհատ ձեռնարկատերերին և կոոպերատիվ միավորումներին:
Արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել նորարական արտադրություն: Ընդանուր առմամբ հինգ տարվա ընթացքում իրագործվել է 69 ծրագիր` կաթի, մրգի վերամշակման, նոր տեխնոլոգիաների ներդրման տեսքով,
ստեղծվել է 300-330 աշխատատեղ և մոտ 30 հազար անուղղակի շահառուներ են ներգրավվել ծրագրում»
Ծրագիրը ենթադրում է նաև արժեշղթայի զարգացում, այսինքն` այն ՓՄՁ-ները, որոնք որոշակի հաջողությունների են հասել, կարող են օգտվել այդ բաղադրիչից`մեծացնելով իրենց արտադրանքի, ինչպես նաև արտահանման ծավալները: