Միհրան Հարությունյանը օլիմպիադայի իրական հաղթողն է. նրա մրցակից սերբը ոչ մի բան չարեց, ոչ մի հնարք չկատարեց, ամբողջ մարտի ընթացքում պասսիվ էր. խայտառակ մրցավարները երկու անգամ պասիվություն տվեցին առավել ակտիվ Միհրանին, սերբը էլի ոչինչ չկարողացավ անել. իր խայտառակ մեկ միավորը ստացել էր ոչ թե հնարքի, այլ մցավարների նվիրատվության շնորհիվ, եւ ահա այդպես խայտառակ ձեւով էլ դարձավ օիիմպիական չեմպիոն. զգացվում էր, որ ինքն էլ էր մանթո իր «չեմպիոնությունից», չէր կարող ի սրտե ուրախանալ, դերասանություն էր անում....
Եւ որպես այս խայտառակության վերջին շտրիխ եւ մեր Միհրանի մեծահոգության նշան. երբ սերբը բարձրացավ պատվո հարթակին, դահլիճը ուուու՜ էր գոռում, իսկ մեր Միհրանը ինքը ծափ տալով, հանդիսատեսին հորդորում էր չգոռալ, այլ ծափ տալ....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/1095978700496708
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել