Map of IsraelԻնչու հրեաները կարողացան հազար տարի անց ինքնակազմակերպվել, վերադառնալ Պաղեստին ստեղծել հզոր պետականություն, որից վախենում են հարևանները, իսկ հայերը `ոչ : Մենք միշտ մեր հայրենիքում մեծ հայ բնակչություն ենք ունեցել , չնայած, որ Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, Կիլիկիան պետության անկումից հետո եղել ենք օտար նվաճողների տիրապետության տակ, իսկ հրեաները `ոչ. ցրված էին աշխարհով մեկ : Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց հրեաներին օգնել է ամբողջ աշխարհում լայն տարածում գտած հակասեմիտիզմը : Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով առաջացած հակասեմիտիզմը հրեաներին դարեր ի վեր ամբողջ աշխարհում անկյուն է գցել և նրանք տարբեր ուղղություններով աշխատելուց հետո հասկացան, որ իրենք ունեն երկու ուղի :Առաջինը աշխարհով մեկ սփռված վերանալ, երկրորդ `ինքնակազմակերպվել և ստեղծել հզոր ազգային պետականություն, որը կլինի ազգի հարատևման երաշխիք :Նրանք , անկախ նրանից սիրում ենք հրեաներին, թե ատում, պետք է ընդունենք, որ կարողացան : Մեր ցավը այն է, որ բոլոր ժամանակներում հայերին ամբողջ աշխարհում չեն ատել, թույլ են տվել, որ զարգանանք, մեր կրոնին հետևենք, աշխատենք հարստանանք : Այժմ էլ բացի ադրբեջանից և մասամբ թուրքիայից, բոլոր երկրներում հայերը տեղ ունեն, որը մեզ խանգարում է, որ միակ ճանապարհը տեսնենք ձեռք բերված պետականությունը հզորացնելու, մեծացնելու, հայրենադարձվելու մեջ :
Պետք է ամբողջ աշխարհում արմենոֆոբիա լինի, որ դա հասկանանք? Թե կարծում եք, որ հայերին սիրելուց են տեղ տալիս? Հայաստանը առանց հայերի է աշխարհին պետք, իսկ հայերը ` առանց Հայաստանի :
Հ. Գ. Երբեմն սկսում է թվալ, որ ազիկների սկսած հայաֆոբիայի տարածման քաղաքականությունը աշխարհում, մեզ վնասի տեղը օգուտ է բերելու :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել