Ինչպես գիտենք «Երևանի ՋԷԿ»-ը «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ կուտակել է բավական մեծ գումարի պարտք։
Այժմ դիտարկվում է պարտքը ակտիվների միջոցով մարելու տարբերակը: Եթե նայենք ՋԷԿ-ում կատարված ծախսերը, ապա կտեսնենք, որ իրականում խնդիրը ոչ թե ֆինանսների կառավարման մեջ է, այլ ընթացքում առաջացած այլ ծախսերի:
Մասնավորապես՝ «Երևանի ՋԷԿ»-ի համար նախատեսված գումարներից մարվել է «Նաիրիտի» և «Վանաձոր Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձերը: Բացի դրանից՝ «Նաիրիտն» այն գործարաններից է, որոնք ծախսեր են պահանջում անգամ հարկադիր կանգառի պայմաններում։ Այն հասնում է տարեկան առնվազն 3 մլրդ դրամի։ Այսօր էլ ուզած, թե չուզած այդ ծախսերը պետք է կատարվեն, չնայած գործարանը արտադրական գործունեություն չի իրականացնում։
Իհարկե կարելի էր չկուտակել այս պարտքերը, սակայն նման սցենարի դեպքում հազարավոր մարդիկ մինչ այսօր կսպասեին իրենց հասանելիք աշխատավարձերի մարմանը,իսկ գործարանը կդառնար շատ վտանգավոր և պայթյունավտանգ: