Ռուս-թուրքական «սիրախաղն» օրակարգ է բերել С-400-ների հարցը: Ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգ է բերվել, ընդ որում ռուսական կողմի առաջարկով, Թուրքիայի հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի հայտամրցույթի հարցը: Թուրքական մամուլի համաձայն`ռուսական կողմը «կանաչ լույս» է վառել հեռահար ՀՕՊ համալիրների նախագծի շրջանակում Անկարայի հետ տեխնոլոգիաներով կիսվելու թուրքերի նախկին առաջարկին: Ըստ հրապարակումների` հետագա բանակցություններում հստակեցվելու են ոչ միայն տեխնոլոգիաների փոխանցման, այլ նաև հայտամրցույթին ներկայացվելիք նախնական գների հարցերը: Տարիներ առաջ Թուրքիայի հայտարարած հայտամրցույթին մասնակցող ռուսական ընկերությունն իր С-400 համալիրներով դուրս մնաց մրցույթից բարձր գնի և հատկապես տեխնոլոգիաներ փոխանցելու առաջարկը մերժելու պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները մերժում են Թուրքիային հեռահար ՀՕՊ համալիրներ մատակարարելու և տեխնոլոգիաներ փոխանցելու հարցում: Հետաքրքիր է` «թուրքական բազարը» նոր շրջափուլ է մտնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: