ՊՊԾ գնդի գրավվումը հերթական միջադեպերից, երբ հանրությունը մանավանդ սոցիալական ցանցերում բաժանում է պայմանական սևերի ու սպիտակների: Չեմ անդրադառնա, թե ովքեր են այս պայքարում կոնկրետ սևերն ու սպիտակներ, այլ մի փոքր կանգ կառնեմ դրա հետևանքներից մեկի վրա:
Այսպիսի իրադարձություններից հետո սոցիալական ցանցերում հայհոյանքը որպես «տղայություն» է դիտվում, աղջկների ոկղմից կիրառումը՝ քաջագործություն: Ինչո՞ւ, երևի իրենցից պետք է հարցնել, սակայն միջին վիճակագրական հայի համար, դա պարզ անկրթություն է:
Վերջին օրերին գոնե մ համար նկատելի է, ովքեր խոսում են զոհված ոստիկանի, նրա ընտանիքի մասին, միանգամից ոչ միայն որակվում են «ռեժիմի ստրուկ», այլ ամենավերջին բառերով վիրավորանքների արժանանում:
Ու կարևոր չէ, որ զոհված ոստիկանի մասին ողջամիտ մեկնաբություն գրողները օրեր առաջ քննադատում էին իշխանությանը՝ կուտակված լարվածության համար: Կարծես զոմբիների թիմեր են աճեցվում հատուկ բոլորի հայհոյելու ու դրանով իսկ իրականում Ժիրոյենց կողքից հեռացնելու համար:
Խելքի եկեք. հայհոյանքով հեղափոխություն չեք անի, մի վանենք մարդկանց, թե չէ ուշ կլինի, իսկ դուք կվերածվի պարզ մարգինալների, չի բացառվում, որ ձեր լկտիության համար «դալաններում» ծեծ էլ կուտեք: