Պավլիկ Մանուկյանը իր փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որով նշում է, թե անթույլատրելի է համարում, որ իրեն ուժայինները վիրավորել են այնպիսի զինատեսակով, որը մարմնի մեջ խորը վերքեր է առաջացնում:
Ինփ թվում է, որ նման հարցը կարելի էր քննարկման դարձնել միայն այն բանից հետո, երբ ֆիքսվել հետևյալը. ի տարբերություն ՊՊԾ գունդը գրավվածների, ուժայինները վերջիններիս խոցում ու վնասազերծում էին՝ վիրավորելու միջոցով, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել զոհերից:
Այստեղ անհնար է անտեսել այն հանգամանքը, որ նույն զինյալները ՊՊԾ գունդը գրավեցին 2 ոստիկանի արյան գնով, իսկ 3-րդին՝ խոցեցին զորամասից 400 մետր հեռավորության վրա:
Ու այդքանից հետո խոսել մարդասիրությունից կամ մեկ այլ հանգամանքից, արդեն աբսուրդի է վերածվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=645797782265614&id=100005061945890&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել