Ինչպես գիտենք ՀՀ-ում ներդրումային շուկան խթանելու և գործարարների աջակցելու նպատակով իրականացվել են հարկային մի շարք բարեփոխումներ: Այլ կերպ ասած, տարբեր միջոցառումների շնորհիվ տեղի է ունեցել հարկային բեռի թեթևացում, ինչը չէր կարող չազդել պետական բյուջեի մուտքերի վրա:
Գաղտնիք չէ, որ հարկային ճկուն և արդյունավետ քաղաքականությունը կարող է կարճաժամկետում հանգեցնել պետական մուտքերի նվազման, սակայն երկարաժամկետում ապահովել դրական արդյունք: Այժմ մենք գտնվում ենք կարճաժամկետ փուլում, որտեղ տեղի է ունենում նվազում:
Բյուջեի մուտքերի վրա առկա է հատկապես ավելացված արժեքի հարկի նվազման ազդեցությունը։ Նվազումը տեղի է ունեցել բացառապես ներմուծման սահմանին գանձվող ԱԱՀ հաշվին։ ԱԱՀ մուտքերի կրճատումը տեղի է ունեցել ինչպես ներմուծման ծավալների նվազման, այնպես էլ տրամադրված արտոնության հետևանքով։
Հուսանք, որ գործարարներին տրված արտոնությունները հնարավորություն կտան զարգացնել տնտեսության մի շարք ճյուղերը և այս քաղաքականությունը կտա իր արդյունքը երկարաժամկետում: