Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար շատ կարևոր է ստեղծել ազգային հարթակ: Մի վայր, որտեղ թե սկսնակ և թե մեծ փորձ ունեցող մասնագետները կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները:
«Armenia StartUp Cup 2016» ազգային առաջնությունը մեկ քայլ առաջ է այս ոլորտում: Այն նախատեսված է սեփական բիզնեսի նորարական գաղափարը կյանքի կոչելու համար: Այս տարվա առաջնությունը տեղի է ունենում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
Սպասվում է, որ հաղթողը կստանա մինչև 1.5 միլիոն դրամ:
Հաղթողը նաև հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ: Երկրորդ տեղում հայտնված մասնակիցը կստանա մեկ միլիոն իսկ երրորդը՝ կես միլիոն դրամ: Այս մրցանակակիրները ևս կկարողանան ստանալ բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական,
հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: