Պատմական և քաղաքական մի շարք պատճառներվ բողոքող հատված-իշխանություններ հակադրության ուժային բալանսն այնպիսին է, որ երբևէ չի եղել, այսօր չկա, վաղն էլ չի լինի իշխանություններին հեռացնելու հնարավորություն / դա հնարավոր կլինի դրսի ուժային կենտրոնների համառ աջակցությամբ միայն/; Ասվածում կարող է համոզվել տարրական հաշվարկ անելու ունակ յուրաքանչյուր ոք, և ես ժամանակ ու ներվեր չեմ վատնի դրա վրա:
Իսկ մնացյալին կյանքն ինքը կիմաստնացնի առաջիկայում:
Այնպես, որ իշխանափոխության, հեղափոխության կոչերը պարապ զբաղմունք են: Դրանք հնչեցնում են՝
- այլ ուղի չտեսնող անհամբեր մտահոգները,
- պոպուլիստները,
- իշխանության շարասյուները:
Ասվածից չի հետևում, որ իրականությունն արմատապես փոխելու հնար չկա: Կա: Բայց այդ ուղին տեսնելու համար պարտադիր պայման է, որ ժողովուրդը իմաստնանա այնքան, որ անլուրջ մարդ համարի ուժող իշխանափոխությունից, հեղափոխությունից բացեիբաց խոսողներին:
ՀԳ. Վերոբերյալը տարածվում է բացառապես հայկական իրականության վրա՝ այդ իրականության բացառիկության պատճառով:
ՀԳ2 Ստատուսին արագ արձագանքել ցանկացողներին հիշեցնում եմ, որ երբ մոտ քսան տարի առաջ , պատմական և քաղաքական վերոնշյալ պատճառները հաշվի առնելով հայտարարեցի, որ ՀՀ-ում հնարավոր չէ ընտրություններով իշխանություն փոխել, ապա տասնյակ հազարավոր մարդիկ արագ արձագանքեցին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իմ տեսակետին...