Հարց 1. Որպես ի՞նչ ես աշխատում և որտեղ։
Հարց 2. Այս պահին ընտանիքդ ի՞նչ եկամտով ես կերակրում։
Նմանապես օգտակար է այս հարցերը ուղղել ցանկացած գույնի, համի ու հոտի հեղափոխականներին և նոր դրանից հետո գնալ ոստիկաների ծեծը վայելելու։
Վստահ եմ որ ահագին բաներ կփոխվեն ձեր մտածելակերպի մեջ այս հարցերի պատասխանները լսելուց հետո։ Իհարկե եթե պատասխանողները այնքան ազնիվ լինեն որ ճիշտ պատասխան տան ձեր այս երկու հարցին, ինչի մեջ ես խիստ կասկածում եմ։
Բոլոր դեպքերում բոլորդ իմացեք որ ոչ մեկի ուշքը չի գնում ձեզ երջանկացնելու համար։ Երջանկացնող լինեին առաջինը իրենց ու իրենց մոտիկներին կերջանկացնեին ու իրենց երջանկությունը Ազատության հրապարակի հարթակում չէին փնտրի այդ վաղուց հոտած ու վարկաբեկված միկրոֆոնը բերանները խոթած։
Լավ եղեք։ Հաճախ մտածեք, մտածելը ահագին հարցեր ավտոմատ կերպով լուծում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10208585892503000?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1471186338699019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել