1. Ես չեմ հավատում, որ Հայաստանում և Արցախում կգտնվի մեկը, ով հող կհանձնի։
2. Ես չեմ հավատում, որ որևիցե մեկը կարող է բժշկին ստիպել կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքը, որովհետև Պավլիկը Ֆրունզեն չի, սա էլ «Մոսկովսկայա Սագա» ֆիլմը չի։
3. Ի սկզբանե չեմ հավատացել, որ Սասնա Ծռերին գրոհելու համար որևէ մեկի մտքով կարող էր անցնել ռուսական Ալֆա կամ չեչեն բանդիտներ հրավիրել։
4. Երկրում որակական փոփոխությունների հասնելու ճանապարհին ժողովրդին կատաղեցնելու միտված ստերը ոչ մի տեղ չեն տանելու, իսկ կոռումպացված, վատ, իշխանությունների և այս կամ այն դեսպանատների մոտ ստրուկի հոգեբանությամբ կլանչող գործիչների միջև որևիցե տարբերություն չեմ տեսնում։
Հ.Գ
Չեմ կարողանում հասկանալ այն գործիչներին, ովքեր մեր երկրում տեղի ունեցած ցանկացած արատավոր երևույթի մեջ տեսնում են այս կամ այն գերտերությանը։ Եթե պետք է Հայրիկյանի կամ Խզմալյանի պես դեմագոգիայիով զբաղվենք, ապա, այո՜, գայիշնիկը կաշառք է վերցնում Կրեմլի ուղղակի ցուցումով, իսկ հակառակ ապուշության մեջ էլ, եթե խորանանք, հոկտեմբերյանցի պլանքյաշ Վաղոն Նիդեռլանդների հատուկ ծառայությամ գործակալ է…
Աղբը մեր մեջ է, մենք էլ մեղավոր ու պատասխանատու ենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10202171934897944
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել