Ցանկացած գերզարգացած երկրի ոստիկանը կրակ բացելու և դիմացինին սպանելու իրավունք ունի եթե այդ դիմացինը զինված է և ոստիկանի համապատասխան հրամանին չենթարկվելով զենքը գործածում է ու կամ վայր չի դնում։ Այս սկզբունքի առկայությամբ է պայմանավորված ԱՄՆ-ում տարեկան 1000 մարդու գնդակահարությունը ոստիկանության կողմից։
Հարգելի հեղասփոխական անգրագետ տարրեր սա ականջներիդ օղ արեք ու իմացեք որ ոստիկանը ձեր բարի քեռու բարի կինը չի, նա կրակելու հրաման ունի եթե զենքով նրա դեմ ես դուրս եկել կամ երկրի մի ինչ որ այլ կառույցի դեմ։
Սա պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և առանց դրա պետությունը կդառնա ծիծաղելի փալաս հենց իր ժողովրդի աչքում։
Հիմա դեմագոգություն չանեք ու չասեք մերն ուրիշ է, մերը Սեռժիկի անձնական ոստիկանն է ու կրակելու իրավունք չունի։ Հենց սա կասեք հիշեք որ Սեռժիկին դուք դրել եք Հայաստանի նախագահ և նա որպես նախագահ ուժ կիրառելու հրաման տվողն է, այն էլ գերագույն գլխավոր հրաման տվողը։
Մնացած ամեն ինչ այս թեմաներով ազգային-ազատագրական նաղլ է որը կգնաք ու կպատմեք ձեր բարի քեռու բարի կնոջը որպես մի դյութիչ ու քաղցր հեքիաթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել