Աշոտ Իսրայելյանը նախքան ամուսնությունն օրվա հացը վաստակելու համար հաճախ էր ՌԴ մեկնում: Նրա ՌԴ այցելությունները շարունակվում էին նաև Անահիտին հանդիպելուց հետո: Հանդիպմանը հաջորդեց ամուսնությունը, ծնվեցին որդիները, սակայն ռուս-հայկական խոպան դասական դարձած բանաձևն միայն առաջին հայացքից էր իդեալական: 2010-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Աշոտը ստիպված եղավ մնալ հարազատ Ջրառատում, որտեղ էլ իրեն տեղակացրին, որ իրական ճգնաժամը հենց իր ընտանիքում է տիրում: Աշոտի խոսքերով՝ որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ կինը՝ Անահիտը, իր բացակայության ընթացքում ժամանակը զուր չէր վատնում, ավելին՝ Աշոտի գուրգուրանքների պակասն էլ օտար տղամարդկանցից էր ստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել