Այսօր SOS ֆեյսբուքյան էջը տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բժշկին ստիպել են կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքերը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է»:
Հայաստանյան քաղաքական գործընթացներում զարտուցի ճանապարհներով գնալու սիրահարներին պետք է ասել, որ այսպիսի ապատեղեկատվություն տարածելը ու ինչ որ առանց այն էլ հուզված անձանց զգայական լարի հետ խաղալը բարոյական չէ: Մի՞թե հասկանալի չէ, որ եթե Պավլիկի դեմ կոշտ միջոցների խնդիր լիներ, դա ավելի վաղ արված կլիներ հատուկ ծառայությունների կողմից:
Ակնհայտ է, որ բոլոր զինյալներին միտումնավոր կերպով վիրավորել էին ոտքից: Էլ ի՞նչ կարիք կար սկզբում վիրավորել, ապա բժիշկների վրա ճնշում գործադրել՝ դիմելու էս կամ էն միջամտությանը: