Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին լրագրողներն այսօր հարցրին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, թե իրեն՝ որպես Ձեր գործի կազմակերպիչ, նախագահական ընտրություններից հետո ձերբակալելու են։ ԻՄ կուսակցության առաջնորդն այս հարցին ի պատասխան ասաց. «Սեդրակյանին ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ: Ոչ էլ կասկածյալներին եմ ճանաչում: Չգիտեմ էլ՝ իրե՞նք են, թե՞ ոչ: Մի քանի անգամ ինձ նկարները ցույց են տվել, բայց չեմ ցանկացել նայել իրենց նկարները: Ամենակարևորն այն է, որ սադրանքի պահից կարողացել եմ փրկել ինձ և ձեզ: Այո, մի անգամ լսեցի, որ Սեդրակյանն ասում է, թե իմ ամենաէժան մեքենան Հայրիկյանի մեքենայից թանկ է: Ես այդ մարդու հետ երբեք չեմ առնչվել, բայց եթե նա ընդունակ է իմ մեքենան իր մեքենայի հետ համեմատել, ես չեմ ուզենա տարօրինակություններ տեսնել, բայց դա տարօրինակ է: Ես ուրախ եմ, որ իր մեքենան իմ մեքենայից լավն է, բայց եթե ասել է, որ գինն ավելի է, քան իմ մեքենայինը, դա արդեն տարօրինակ է: Չարժի դրա մասին խոսել»:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, քաղաքական շարժառիթ կա՞, որ Վարդան Սեդրակյանի հայտարարությունը հիմնավորվի, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ քաղաքական շարժառիթ կարող է առաջ գալ քաղաքական գործիչների դեպքում, իսկ Վ. Սեդրակյանն էպոսագետ է:
Քրեական գործի մանրամասների մասին Հայրիկյանը նախընտեց չխոսել: Հարցին, թե առերեսում եղե՞լ է, թեկնածուն պատասխանեց, որ քննությանը վերաբերող թեմայով ինքը չի խոսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել