Չեմ հասկացել ու չեմ հասկանա երբևէ, թե ինչու ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների կոնսոլիդացիան չստացվեց երբեք: Ես, երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, բայց որպես ՀՀ քաղաքացի լինելով ընդդիմադիր (քանի որ նման պայմաններիում չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է չունենալ ընդդիմադիր հայացքներ) իմ շրջապատում միշտ փորձում եմ գտնեել ու կոնսոլիդացիայի եզրեր փնտրել ինձ նման թեկուզ մեկ մարդու հետ, անկախ նրանից, որ դրա հետևանքով հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ կրեն իմ շահերն ու սպասումները չլինեն այնպիսին, ինչպիսին մինչ այդ էր, բայց ես պատրաստ եմ քննարկել, գնալ փոխզիջումների, որովհետև էդ մարդու մեջ ինձ համար կարևորագույն հատկանիշը ընդդիմադիր հայացքներն են, որը նպատակի առումով մեզ կոնսոլիդացնում է: Կողքից հետևելով այս գործընթացներին, կամա թե ակամա գալիս ես այն եզրակացության, որ բոլորը ձգտում են իշխանության, որ սկսեն նույն բանն անել, ինչ որ այժմյան իշխանությունները, դրա համար օջախային բողոքի ակցիաները շուտ մարում են, քանի որ մեծ հաշվով բռնաբարվողի համար էդքան էլ կարևոր չէ, թե ով է իրեն բռնաբարում, բացառությամբ մի քանի չնչին ֆիզիոլոգիական հատկանիշների, որոնք ամբողջական երևույթի մեջ չեն կարող կարևոր նանակություն ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: