ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ

Երկիրը վերափոխելու ձգտումով մենք ահա արդեն քսանհինգ տարի ձգտում ենք հեռացնել իշխանություններին: Դա մեզ մոտ չի ստացվում: Դրանից մենք ավելի վատ իշխանություն ենք ունենում: Բայց դաս չենք առնում, չենք խորհում, թե ինչու, ու մեզանում հեղափոխական նախաձեռնությունների հերթ է, որոնք նպաստելու են իշխանությունների հետագա էլ ավելի վատացմանը:
Երկիրը վերափոխելու այլ ուղի էլ կա. վերափոխում ներքևից: Մի շարք խորքային պատճառներով այս ուղին թերևս միակն է:

Արդեն երկար տարիներ հրապարակումներւմ զարգացնում եմ այս մոտեցումը: Եթե առաջներում այս մոտեցումը սվիններով էր ընդունվում և չէր լինում ոչ մի սատարող, ապա տարիները, նախագահների փոփոխությունը, շարժումների պարտություններն իմաստնացրին շատերին, և համախոհներիս թիվը հետզհետե աճում է:
Ես ուրախ եմ դրա համար:
Մեր մեծերն այդ ուղին են տեսել որպես ազգային վերելքի ապահովման ուղի, ու մենք կհասնենք այդ վերելքին՝ վերափոխելով, կամ ինչպես Նժդեհը կասեր՝վերանորոգելով մեր ժողովրդին ու վերադարձնելով նրան իր երբեմնի փառքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել