Մյուս կողմից հետաքրքրական է այն իրողությունը, նախապայմաններով հանդես եկող որ Անկարա -Բաքու տանդեմին միացել է նաև մեր անվտանգության երաշխավոր ՌԴ-ն, ընդունելով Արցախյան հարցի կարգավորման Անկարայի կողմից առաջարկված Թուրքիա, Ադրբեջան, ՌԴ եռակողմ ձևաչափը: Փաստորեն ստացվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նույն ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահել Արցախի հարցում հանդես գալ ՀՀ-ի անունից, ու լկտիությունն ու ցինիզմն այն աստիժանի է հասել, որ նոր իբր ձևաչափի մասին ակնարկում են ոչ միայն Արցախը անտեսելով, այլ նույնիսկ Հայաստանը: Փաստորեն ՌԴ-ն առանց հաշվի առնելու ՀՀ-ի կարծիքը, մտադիր է թուրք-ազերստան ջերմացող փոխհարաբերությունների դիմաց <վճարել> նորից ՀՀ-ի հաշվին: Ելնելով վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության տրամաբանությունից, առանձնապես նորություն չկա ՌԴ-ի պահվածքում, ուղղակի մնում է սպասել ՀՀ կողմի Պուտինին ուղղված շնորհակալական ուղերձին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1067680429989818?notif_t=close_friend_activity¬if_id=1470904266277553
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել