Գյուղատնտեսությունը ՀՀ-ի զարացող առաջատար ճյուղերից մեկն է: Այստեղ կարևոր է թե՛ պետական, և թե՛ մասնավոր աջակցությունը,միջազգային փորձի փոխանակումը, ինչպես նաև տարբեր երկրների հետ պետական մակարդակով համագործակցության ընդլայնումը
:
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ: Դրան նպաստել է նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Քննարկման թիրախում՝ պտուղ-բանջարեղենի, կոնյակի,
պահածոյացված արտադրանքի և այլ գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացումն է դեպի Ղազախստան:
Քննարկվում է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև բիզնես-համաժողովների անցկացումը, որը հնարավորություն կտա ղազախ ներդրողներին ծանոթանալ տեղական շուկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել