Ապրիլից սկսած՝ շատ տարբեր մարդկանց, խմբերի հետ եմ խոսել ու շփվել, հնարավորինս լայն շրջանակի հետ՝ հասկանալու համար բոլորի պատկերացումները պատերազմի եւ դրան հետեւած ամիսների իրավիճակի մասին: Ու վերջում մի բան եմ հասկացել: Գրեթե բոլորը վերլուծում են եւ կանխատեսում են այնպե՛ս, ինչպես՛ թելադրում են իրենց անձնական կամ խմբային համակրանքները, տրամադրությունը, կապերը, նույնիսկ պարզապես՝ պահի անձնական-հոգեբանական վիճակը: Ով հաշտ չի իրականության կամ էլ նույնիսկ՝ ինքն իր հետ՝ վատատեսական է տրամադարված եւ հակառակը: Խոսքը գիտակցված կեղծման մասին չէ՝ այդպիսի դեպքեր էլ եմ արձանագրել, բայց դրանք չնչին փոքրամասնություն են, ու նկատվում են միայն բարձր կարգի քաղաքական խաղացողների մեջ: Խոսքը հիմնականում չգիտակցվածի մասին է.....: Վերջը, ոորշեցի ես էլ ընդունել այդ խաղի կանոնները: Ու քանի որ ես միշտ հակված եմ լավին, ինչ որ տեղ նաեւ ինքնավստահ եմ, միշտ հավատացել եմ երկրիս ապագային ու անձնականով էլ՝ լավ, ուրախ ու վստահ եմ, ապա, ասում եմ՝ Հայաստանը դուրս է գալու այս բարդ շրջանից, այս ուժեղ ճնշումներից պատվով ու հաղթանակած:
Հ.Գ. Սա, իհարկե, վերլուծություն չհամարեք: Վերուծությունն իր հերթին, բայց հոգեբանությունը պակաս կարեւոր չէ: Թուրք-ռուսական այս արեւելախառը բլեֆի ու շատնաժի ֆոնին, վստահ եղեք, որ Հայաստանը դիմանալու է, ու վստահ եղեք նախ ինքներդ ձեզ վրա, մի արթացրեք պատմական ուրվականներին՝ դրանք մեռած են: Կան պահեր, երբ ամեն մարդ ինքն է պետությունը, երկիրը, ուժը, իշխանությունը եւ տերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: