Շատերն են քննարկում՝ ի՞նչ 10% տնտեսական աճի մասին էր խոսում Վլադիմիր Պուտինը։
Ասեմ, նա վերցրել ու իրար է գումարել 2013-ից 2015 թվականների տնտեսական աճի ցուցանիշները (2013 թվականին՝ 3.3%, 2014 թվականին՝ 3.5%, 2015 թվականին՝ 3%):
Ստացվում է 9.8%, մի քիչ էլ կլորացրել է։ Բայց թե դա ի՞նչ կապ ունի ԵՏՄ-ի հետ... Միգուցե չանդամակցելու դեպքում 10%-ի փոխարեն 20% լիներ, կամ 0%:
Հարցը դա չի։ Հարցը էն է, որ հանդիպումից առաջ Պուտինը կամ իր օգնականը արագ աչքի է անցկացրել թվերը, որ գոնե մի բան ասի։ Ու սա է ընտրել։
Նույն հաջողությամբ կարող էր նշել, որ, օրինակ, ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր Սերժ Սարգսյանը 3 տարով մեծացել է։
Նենց որ, շատ մի խորացեք։ Մարդ ա, մի բան ասել ա ))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/761998173941135
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել