Հիմա կարդում եմ Արտակի մեկնաբանությունը ու սկզբում ուրախանում:
Հետո տխրում: Որովհետև ես Արտակին շատ հարգում եմ, չնայած հպանցիկ եմ ճանաչում ու, որպես պրոֆեսիոնալ, ուզում եմ անաչառություն տեսնել իր կարծիքում: Հրապարակայնորեն արտահայտված կարծիքում: Սոցիոլոգի կարծիքում, ոչ թե քաղաքացու, ով իհարկե լրիվ իրավունք ունի ոչ անաչառ կարծիքի...
Բայց... տխրում եմ, որովհետև որպես սոցիոլոգ Արտակն էս կարծիքը իմ՝ կարդացողիս հետ կիսելով, պիտի ասեր՝
1. Մյուս հարցումն ո՞վ ա արել: Էլի Գելլա՞փը: Ուրի՞շը: Պարզ չի:
2. Գելլափի ընտրանքից խոսվել է (1080): Համեմատություն է արվում Գելլափի հարցման հետ, ուրեմն անաչառ համեմատության համար պիտի տալ նաև երկրորդ հարցման ընտրանքը: Չկա նման տվյալ:
3. «Եթե Գելլափի հարցման տվյալները ներկայացվեն ամբողջական տեսքով ինչպես հարկն է, մասնավորապես Սերժ Սարգսյանը կստանա ոչ թե 68% այլ ընդամենը 24%»՝ 24% ինչպե՞ս ենք ստանում: Պարզ չի: Արդյո՞ք Գելլափի ամբողջական տվյալները հայտնի են ու դրանց հիման վրա: Բա ինչի՞ դրանք չկան էստեղ: 68% հանա՞ծ երկրորդ հարցման 44%-ը, ովքեր դժվարացել են պատասխանել, թե ում են ընտելու: Թե՞ ուրիշ հաշվարկ ա: Ի՞նչ հաշվարկ ա: Ես մի քիչ գրագետ կարդացող եմ, փորձում եմ հասկանալ, որ նորից ինձ խաբված չզգամ: Որովհետև առաջին պարբերությունը բացատրում ա, թե ինչու չպիտի վստահեմ Գելլափի տվյալներին: Հիմա ինձ պետք է համոզել, որ ալտերնատիվ տվյալները վստահելի են:
Եթե ես չգիտեմ, թե որքանով համարժեք հարցումներ են եղել, ինչպե՞ս նման եզրահանգում անել: Զգո՞ւմ եք՝ ինչքան տարբեր մեկնաբանություններ կարող են լինել պարզ չասված տվյալների բացակայության պարագայում:
4. «Ընդդիմադիր թեկնածուները միասին վերցված կստանան 11% միևնույն ժամանակ մարդկանց 44%-ի ձայները, ովքեր գաղտնիք են համարել, թե ում են ընտրելու, ամենայն հավանականությամբ կբաշխվեն ընդդիմադիր թեկնածուների միջև:» 11%-ը երկրո՞րդ հարցման տվյալներից ա: Ու էս երկրորդ եզրահանգումն ամենատխուրն ա..... ինչո՞ւ, ի՞նչ փաստերի ու տվյալների հիման վրա կարելի ա նման պնդում անել, թեկուզ «ամենայն հավանականությամբ» վերապահումով: Իսկ եթե ես ուզում եմ ընտրել Սերժին ու չեմ ուզում դա ասել անծանոթ հարցազրույցավարին, որովհետև, օրինակ՝ ամաչում եմ իմ ընտրությունից, բայց պիտի ընտրեմ, որովհետև ամուսինս մարզպետարանում վարորդ ա աշխատում... Օրինակ:
5. «Գելլափի և այլ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից տվյալների հատվածային և ոչ լրիվ ներկայացումը ոչ այլ ինչ է, քան խաբեություն և մարդկանց ապակողմնորոշելու հնարք: Լրատվամիջոցներին հորդորում եմ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելիս հարցում իրականացնող կազմակերպություններից պահանջել հարցման ամբողջական պատկերը» - Շատ լավ եզրակացություն ա ու հրաշալի առաջարկ: Բայց ես նույն բանն ուզում եմ տեսնել էս հոդվածում:
Չէ, ես հեչ սոցիոլոգ չեմ, կարող ա սխալ-մխալ եզրահանգումներ եմ արել, բայց շատ կուզենայի, որ Արտակ-սոցիոլոգի կարծիքը կարդալիս ինձ մոտ նման հարցեր չառաջանային:
Նյութի աղբյուր՝ http://mi-oor.blogspot.com/2013/02/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



