Սկզբունքորեն դեմ լինելով պուծինյան Ռուսաստանի վարած քաղաքականությանը (ու գաղափարապես նման տիպի պետությանը), ընդ որում, ոչ թե սեփական երկրում (դա իրենց խնդիրն է, թող իրենք գոհ կամ դժգոհ լինեն), այլ Հայաստանի նկատմամբ՝ որպես չակերտներում ռազմավարական դաշնակից, անկեղծ չեմ հասկանում հրճվանքը, որ Էրդողանը ուշացել է ու այդպիսով ստորացրել կամ չի ստորացրել Պուծինին: Հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում՝ ասենք նպատակադրված է ուշացել և...: Իսկ այն հանգամանքը, որ Պուծինը շատ արագ մոռացավ ամեն ինչ ու նոր փուլ է սկսում ռուս-թուրքական հարաբերություններում (ինչը ակհայտ էր՝ հենց շահերը հատվեին), այն որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության օբյեկտ է ստեղծվում.. Էս ուշացումով վերոնշյալի վտանգները չեզոքանում են?! Նայած ում համար, օրինակ Հայաստանում Ռուսաստանի ֆունկցիոնեռներն ու պրոպագանդիստները անվանում են "էրդողանը վազեց Պուծինի գիրկը" ու մեկ է՝ Ռուսաստանը մեր միակ փրկությունն է, մյուսը թևը ուրախանում է, որ Պուծինին Բաքվում փոխվարչապետն է դիմավորել: Եվ ինչ: Որ մեկը դրական ազդեց Հայաստանի վրա՝ մեկ է գտել են շահերի հատման կետերը, կոնկրետ ծրագրեր են իրականացվում: Ոչ Պուծինի վկա լինելն ա մի բան, ոչ արևմուտքը ստերիլ ներկայացնելը, իսկ ամենավատը դատարկ բաների վրա ուրախանալն է ու իրականում իրականությունը հասկանալով մարդկանց անկապ մոլորեցնելը մթոմ հահահա էս ինչ ա կատարվում: Մեր հասարակությունը արդեն 25 տարի ա տեղեկատվական մանիպուլյացիաների տակ է ապրում (դե ԽՍՀՄ-ում չեմ ասում) այն աստիճանի, որ ակհայտ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն ընդ որում երկու կողմից: Այսպես թե այնպես դա լինելու է, բայց դոզավորումը պետք է բալանսավորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: