որքան էլ որ գործող իշխանությունը՝ իր իր ապաշնորհության ու սպառված լինելու շնորհիվ «նախադրյալներ է ստեղծել » ընդդիմության համար կոնցեպտուալ քննադատություն ու ռազմավարական ստրատեգիա մշակելու համար,այնուամենայինիվ վերջիններս թիմային գործողությունների արդյունքում դեռևս չեն կարողանում ձերբազատվել սիրողական,երբեմն էլ նեղացկոտ կեցվածքից իշխանության նկատմամբ։ Ըննդդիմադիրներից շատերը քաղաքական հարթակներում թիրախավորելով իշխանության ամենաբարձր պաշտոնյաներին՝ անխնա քլնգում են նրանց,սակայն երեկոյան հայաթում «մի երկու կռուգ» քայլելիս իրենցից տարիքով մեծ հարևաններին խոստովանում,որ ցավոք Սերժ Սարգսյանն այս պահին հաղթում է և հզոր է։ Բացառելով որևէ կոնտակտ կամ դիալոգ իշխանության հետ՝ նրանք ակամա մատնում են թե իրենց քաղաքական իմպոտենտությունը և թե ամրագրում Սարգսյանի անգերազանցելիությունը։ Անձի երկատվածություն հիշեցնող այդ դիագնոզը քաղաքական հետագա վարքաբանության մեջ իհարկե ազդեցություն ունենալու է,որովհետև շատ-շատերը հենց այդպիսի հոգեվիճակի պատճառով են մոլի ընդդիմադիրից դառել իշխանության ջատագով,հիմա էլ ՀՀԿ ցուցակով պատմգամավոր են աշխատում Պառլամենտում։ Նման պարագայում ,երբ իշխանության հանդեպ քննադատությունն ու գործողությունների գործիքակազմը սկսում է աստիճանաբար նվազել, վրա է հասնում մրցակից կամ հարակից ուժերի հանդեպ խանդի հողի վրա «ախմախ բազառ բռնելու» պրակտիկան,ինչպես օրինակ եղավ ԲՀԿ - ՀԱԿ հակամարտության ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի նախկին կուսակիցները միջնորդավորված կամ ուղիղ սկսեցին մեղադրել Լևոն Տեր-ՊԵտրոսյանին՝ իերնց շեֆին զոմբիացնելու և դիպվածի գերի դառնալու մեջ։ Արդյունքում ՀԱԿ-ը էսօր անկախ իր բոլոր բացթողումներից ապացուցեց,որ չի կորցրել իր մարտունակությունն ու ունակ է սթափ դատել՝ պետությունը տարանջատելով « նեղացկոտ փիսո» ձևաչափից,իսկ Բարգավճի փլատակների տակից«ողջ մնացածները» այսօր փորձում են ռեաբիլիտացվեն ցենտրիստառեֆորմիստական ցաքուցրիվ իլյուզիաներով։
Շարունակելի