Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունը ենթարկվել է բազմաթիվ ցնցումների, որոնք ունեցել են թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական արմատներ: Նման ցնցումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը, սակայն տնտեսական արդյունավետ քաղաքականության արդյունքում հնարավոր է եղել բարձրացնել ՀՀ տնտեսության դիմադրողականությունը և հնարավորինս մեղմացնել արտաքին բացասական ալիքների հնարավոր հետևանքները:
Դրանից զատ, արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել գրանցել տնտեսական ակտիվություն և աճ: Այժմ շատ կարևոր է այդ արդյունքը հանրության համար դարձնել ավելի նյութական:
2015-ին Հայաստանում արձանագրվել էր 3 տոկոս տնտեսական աճ։ Այս տարվա առաջին եռամսյակում այն կազմեց 4,4 տոկոս, իսկ կիսամյակի արդյունքում գրանցվեց 4,8 տոկոսանոց տնտեսական ակտիվություն։
Այս պարագայում տնտեսական աճի նյութականացման գործընթացը հանրության մոտ կարող է երևալ եկամուտների ավելացման տեսքով: Նախորդ տարի միջին աշխատավարձը Հայաստանում աճել էր գրեթե 10,8 տոկոսով։ Այս տարի ևս արձանագրվել է դրական արդյունք և տարվա առաջին կիսամյակի դրությամբ աճը կազմել է 3 տոկոս: