Ներքոհիշյալ միտքը գրել եմ ճիշտ երկու տարի առաջ հենց այս օրը։
Հիմա լավ առիթ է ներկայացել ի դեմս Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Ադրբեջան հնարավոր ալյանսի ձևավորման կապակցությամբ որպեսզի բարձրաձայնենք որ մենք այլևս անելիք չունենք Եվրասիական հորթանոցում։ Ռազ դու թուրքի քաղցր եղբայրն ես ու Էրդողանի ոտքն ես ընկնում մենք քեզ հետ գնալու ճանապարհ այլևս չունենք։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Կկուն կանչել է ու լավ էլ զիլ է կանչել։
Մեր երկրի կառավարությունը և նախագահը պարտավոր են մոտիկ ժամանակներս հատուկ հրովարտակով դիմելու ԱՄՆ, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա խոշոր երկրներից մեկնումեկին մեր տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու հրավեր-խնդրանքով որպեսզի կանխվի հայերի մասսայակն կոտորածները որոնք ամեն վայրկյան կարող են սկսվել ռուս-թուրքական եղբայրացումից անմիջապես հետո։
Կարդացեք նաև երկու տարի առաջ գրածս այս միտքը ևս։
Hamlet Abrahamyan
August 9, 2014 ·
Շատ հարգելի ընգեր Փոլ Գոբլ ջան։ Բա մենք քո չափ չենք հասկանում ով է Ռուսաստանը ու դու պիտի մեզ ուսուցանես հա՞ այդ դասը։ Չեղավ, ընգեր ջան։ Մենք քեզանից երեք հարյուր տարի ավել ենք ճանաչում Ռուսաստանին ու գիտենք ինչը ինչոց է։ Եթե այդքան մտահոգ ես մեր այսօրվա վիճակով ընգեր ջան, ապա ԱՄՆ հատուկ նշանակության ծովային հետևակի կոտիկներից մի երկու դիվիզիա բեր ու կանգնեցրու Հայաստան-Թուրքիա-Ադեբեջան սահմանի վրա, տարեկան էլ չեմ ասում Իսրայելի չափ 15-20 միլիարդ, այլ մի երկու միլիարդ էլ փող տուր որ մի քիչ շունչներս տեղը գա։ Տես էլ Ռուսաստանին բանի տեղ կգցենք թե չէ։ Էն հայտնի անեկդոտի նման ընգեր ջան դուք մենակ ասում եք։ Հրեն էն խեղճ Ուկրաինային ոտի հանեցիք ու հիմա բրախել եք, գոնե մի երկու միլիարդ էլ չտվեցիք։ Հիմի եկել մեզ ես ուզում դիվադադար անես։
Այդ երբ կոնկրետ ու հիմնավոր մի բան առաջարկեցիր որ մենք էլ ռուսի պոչից կպած մնացինք ու ձեզ բանի տեղ չգցեցինք։
Ախր տենց օդի մեջ խոսելով չի է այ հարգելի ընգեր Փոլ Գոբլ ջան։