Միշտ էլ ցուցակին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս ցուցակին անհրաժեշտաբար…
Թե կուզես` լռիր:
Թե կուզես` ոռնա,
Թե կուզես` ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես` խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես` ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես` հայհոյիր Աստծուն,
Հավատացյալ չես` Աստծուն հավատա.
Թե կուզես` ուզիր էլ չուզել – իզուր
Թե կուզես` ուզիր էլ չապրել- իզուր…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Ցուցակն իսկական հենց այս է որ կա.
- Պատահաբար ես պատահում կյանքում,
- Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս …
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել