Ինչպես գիտենք գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Չնայած եղանակային որոշ անակնկալների, այնուամենայնիվ արտահանման խաղաքարտ հանդիսացող՝ պտուղ-բանջարեղենի ոլորտում արձանագրվել է զգալի աճ:
Եթե նախորդ տարվա արտահանման ընդանուր ծավալները կազմել էին 76700 տոննա, ապա ներկա դրությամբ արդեն իսկ արտահանվել է 85326 տոննա պտուղ-բանջարեղեն:
Ժամանակից առաջ չընկնենք, բայց որոշ կանխատեսումների համաձայն մինչև տարվա վերջ արտահանման ծավալները այս ոլորտում հնարավոր կլինի հասցնել 120 հազար տոննայի:
Մի շարք մարզերում տեղած կարկուտից հետո առկա էին բացասական կանխատեսումներ՝ ծիրանի բերքի վերաբերյալ: Չնայած այստեղ աճ գրանցել դեռևս չի ստացվում, այնուամենայնիվ արտահանված բերքը չնչին արբերություն է գրանցել նախորդ տարվա համեմատ:
Սպառման հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան հետևում են Վրաստանը, Բելառուսը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն: