Ընթացիկ տարվա հուլիսին հունիսի համեմատ` սպառողական գների հաշվարկման ժամանակ ՀՀ-ում դիտարկվող 470 անվանում ապրանք-ծառայություններից 157-ը ունեցել են գնաճի միտում, 270-ը`գնանկման և 43 ապրանք-ծառայությունների գները մնացել են անփոփոխ:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2016 թվականի հունվարին արձանագրված 2.2 տոկոս գնաճից հետո սպառողական շուկայում դիտվել են գնանկման միտումներ և վեց ամիսների գնանկումը կազմել է 5.4 տոկոս: 2016-ի հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է ավելի խորը գնանկում, քան 2015-ին նույն ժամանակատվածում` 2.3 տոկոս, ինչը հիմնականում պարենային ապրանքների 4.3 տոկոս գնանկման արդյունք է: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 1.3 տոկոսով
Ըստ ստացված տվյալների՝ առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի շուկայում, գնաճ է արձանագրվել նաև շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների ապրանքային խմբում: Գնանկում արձանագրվել է հացամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի շուկայում: Առավել մեծ գնանկում արձանագրվել է մրգերի շուկայում՝ 19.6, կարտոֆիլ շուկայում` 20.9 տոկոսով: