Մեծ հետաքրքրությամբ լսեցի Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը Նուբարաշենում. http://www.aravot.am/2013/02/11/195410/: Նա քննադատում էր (անգամ, դուրս գալով կոռեկտության շրջանակներից, հեգնում էր) Րաֆֆի Հովհաննիսյանին՝ առանց վերջինի անունը տալու: Նա ասում էր, որ «գոնե շատ թե քիչ, մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում»: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչանյութերում հունվարի 21-ից սկսած է եղել «Սերժի Հայաստան» եւ «մեր Հայաստան» տարանջատումը: Րաֆֆի Հովհաննիսյանը տարիներ շարունակ է բարձրաձայնել Արցախը ճանաչելու իր մոտեցումը: Ինչի՞ հենց այսօր է դա դարձել «ավանտյուրա» Սերժ Սարգսյանի համար եւ այդքան նյարդայնացրել նրան, երբ մինչ այժմ քարոզարշավի ընթացքում նա դրական էր արտահայտվել Րաֆֆու մասին: Հարցը իրականում հռետորական է: Բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է փոխվել երկրում: Հայաստանում իրավիճակ է փոխվել: Մարդկանց մոտ կրկին հույս է արթնացել, որը այլեւս ոչ ոքի չի հաջողվելու ոչնչացնել: Եւ կարծում եմ Րաֆֆուն` առանց որեւէ այլ քաղաքական ուժի աջակցության («Ժառանգությունից» բացի), սակայն հասարակության եւ ժողովրդի սատարմամբ հաջողվեց սկիզբ դնել մի գործընթացի, որն այլեւս անդառնալի է: