Պատմությունը նոր է սկսվում կարգախոսը բուռն քննադատության արժանացավ, բայց ոչ ոքս մեզ հարց չտվեցինք, թե ինչու է ընտրվել հենց այդ կարգախոսը: Որքան էլ ցավալի է, մենք մեր պատմության ընթացքում ու հիմա էլ ասում ենք, որ պետք է սկսել նորից, սկզբից, ստեղծել Նորը, այնպես, որ լոգոտիպը քննադատելուց առաջ պետք է ինքներս մեզ քննադատեինք:
Հարց է առաջանում ո՞րն է սկիզբը, ո՞րն է նորիցը՝ Շումերական դիցաբանության մեջ նեռառված Հայաստա՞նը (Հայա Աստծո բնակավայր), Վանի Թագավորությո՞ւնը, Պարույր Սկայորդի՞ն, 1915 ապրիլի քսանչո՞րսը, 1918թ.-ի Մայիսի 28՞ը, թե՞ ի վերջո 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը՞: Մենք նույնիսկ չենք պատկերացնում ինչ ասել է սկիզբ, բայց սկսում ենք սկզբից:
Լա՞վ ենթադրենք սկսեցինք սկզբից, փոխվեց նախագահը, պետության կառավարիչները, փոխվեցինք ես ու դու:Փոխված Հայաստանում ըստ տեսլականի պետք է իշխի օրենքը, բայց պատրա՞ստ ենք օրենքին: Դիցուք Սասնա Ծռերի տղաներն այդ Նոր Հայաստանում դատապարտվե՞լու են, թե՞ շարունակելո՞ւ ենք պնդել, որ նրանք հանցանք չեն գործել ( Իմ համեստ կարծիքով, այն իրավաբաններն ու փաստաբանները, որոնք ինչ-որ կերպ հիմնավորում են, որ Սասնա Ծռերի գործողությունների մեջ հանցակազմ չկա, պետք է զրկվեն լիցենզիայից, իսկ իրավաբանի դիպլոմը վառեն):
Հարցը Սասնա Ծռերի մեջ չէ ու երբ օրինակ են բերում, թե ինչո՞ւ ծռերը պետք է դատապարտվեն, ուրիշները՝ ոչ, պատասխանս միակն է, եկեք պայքարնք, որ մնացած հանցագործներն էլ դատապարտվեն: Օրենքի երկիր ենք ուզում, պայքարել է պետք, բայց եկեք ինքներս մեզ չստենք ու Սասնա Ծռերին քաղբանտարկյալ չանվանենք: Եկեք ուղղակի ասենք, եթե Ծռերը դատապարտվում են, ապա բոլորը պետք է դատապարտվեն ու հանրահավաք կազմակերպենք, օրենքի տառի գերակայության համար:
Կարևոր հարց է իմ համար, թե ո՞րն է լինելու Նոր Հայաստանի նպատակը, եթե լուծվեն ցեղասխանության և Արցախի հարցերը: Լոկալ նպատակը Նժդեհը տվել է՝ Միացյալ և հզոր Հայաստան ունենալը, բայց ո՞րն է գլոբալ նպատակը, ո՞րն է աշխարհում լինելու մեր տեղը, ինչի՞ն ենք մենք ձգտում: Լուսնի վրա չենք ապրում, որ բոլորից մեկուսանանք և այս հարցերի պատասխանը ունենալը կարևոր է:
Եվ ի վերջո սրանք հարցեր են, որոնց պետք է նայենք ու չվախենանք պատասխանել: Նոր Հայաստան ասվածը մեզ պետք չէ, մեզ պետք է մեր ունեցածը ուղղակի սկսենք բուժել: