Հայկական Ֆեյսբուքը ի՜նչ քաղաքականացված է... Ով պատահի, հենց պրոֆիլ է բացում, չի հապաղում իր քաղաքական մտքի գյոզալները էստեղ զետեղել... Անկեղծ եմ ասում, դեպքեր կան, որոնք էնքան զազրելի են... Հատկապես էն ձվից նոր դուրս եկած մանկիկները... որ կնիկ-կնիկ, կամ հոպար-հոպար չեն խոսում... Բռռ... Ժողովուրդ, անկախ տարիքից, սեռից և որակից ուզում եմ, որպեսզի էս հարթակում կոռեկտություն պահպանեք... Հավատացեք՝ երբ դուք նախագահին, քաղաքապետին կամ ցանկացած այլ պաշտոնյայի անձնավորված ոչ թե տգեղ, այլ գռեհիկ վիրավորանք եք հասցեագրում, հավատացեք՝ դրանով դուք իմ ու շատերի աչքին հերոսներ չեք դառնում... Ձեր անձնավորված գռեհիկ վիրավորանքներով համեմված մտքերը հնարավոր ա տեղադրել նաև առանց դրանց... Խնդրում եմ... Ուշադրություն դարձրեք դրան. հատկապես այն դեպքում, երբ ձեզնից յուրաքանչյուրը, եթե հայտնվի թե՛ նախագահի, թե՛ քաղաքապետի դիմաց, այդքան հանդուգն չի դրսևորի իր կարողությունները, ինչպես այստեղ է... Ես դրանում առավել քան համոզված եմ... Այնպես որ, ԿՈՌԵԿՏ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել