Աշխարհիս տարբեր անկյուններից եկած ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ահա որերորդ ընտրությունները դիտարկում են ու ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, թե ինչքան ՄԵԾ նշանակություն ունի 700 000 «մեռյալ հոգիների» օգտագործումը... և ամեն անգամ արձանագրում են «բազմաթիվ թերություններ, բայց` քայլ առաջ, մեկ քայլ առաջ, երկու` ետ եւ այլ տիպի քայլեր...»:
Հարց է առաջանում. այդ ի՞նչն եք ԴԻՏՈՒՄ...
Թե՞ սպասում եք, որ ընտրատեղամասերում իրար մորթելու են և հում-հում ուտե՞ն... (Հետամնաց երկիր է, ինչ ասես կարող է լինել):
Եղբայր, հայերը իրար ուտելու այլ տարբերակ են օգտագործում, ոչ իրականը` տակևանցը, այն, որ աչքներդ չորս էլ անեք, չեք տեսնի:
Հիմա նայում են ու նայում... Գնահատում են ու գնահատում... էլ չեն հասկանում, որ ընտրողների իրական քանակին մի հսկայական (երկրի ընտրողների ընդհանուր քանակի մեկ երրորդից ավելին) վիրտուալ թիվ է գումարվում: Չեն հասկանում, քանի որ, ըստ իրենց, ԴԱ հնարավոր բան չէ...
Դե որ հնարավոր չէ, իզուր էլ գալիս եք... Բան չեք տեսնելու, միայն մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ զուր տեղը փող եք մսխում: Մի եկեք... էդ փողն էլ բաժանեք ժողովրդին` ավելի մեծ օգուտ կլինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=311493425620763&set=a.298607370242702.48048.100002803257255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել