Հայաստանի առաջին կիսամյակում արձանագրած ցուցանիշներից կարելի է առանձնացնել զբոսաշրջության ոլորտում գրանցած թվերը: Ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալները փաստում են, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած տուրիստների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելի բարձր է:

Մասնավորապես այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 հազար 118.4 զբոսաշրջիկ: 2015- ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով: 2016­-ի հունվար-­հունիսին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 470 հազար 693 մարդ: 2015­ի նույն ժամանակաշրջանի համեմատ նշյալ ցուցանիշն աճել է 1.2 տոկոսով:

ՀՀ-ում տուրիզմի զարգացումը իրատեսական է և հույս ունեմ, որ գալիք տարում աճի ցուցանիշը կպահպանվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել