Էսօր Ստամբուլում պատմական հանրահավաք է՝ նվիրված ժողովրդավարությանը, իրականում՝ իշխանության հաղթանակին անցած հեղաշրջման անհաջող փորձում։ Հանրահավաքին մասնակցում է ավելի քան 3 միլիոն մարդ։ Հանրահավաքը հրավիրվել է իշխող ԱԶԿ կողմից, բայց մասնակցում են նաև երկու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները՝ CHP-ից և MHP-ից։ Ելույթ է ունենում նաև նախագահ Էրդողանը։ Իմիջիայլոց, 1974թ․ ի վեր սա առաջին դեպքն է, երբ ընդդիմադիր ու իշխող կուսակցությունները համատեղ ցույց են անում։ 1974թ․-ին բոլոր միավորել էր Կիպրոսի թուրքական ներխուժման հարցը։Բացակայում են քրդերին ներկայացնող HDP կուսակցության ներկայացուցիչները, թեև վերջիններս էլ են բացահայտ դեմ արտահայտվել հեղաշրջման փորձին։ Սա նշանակում է, որ քրդական կուսակցությունը հետևողականորեն դուրս է հանվում քաղաքական բեմից և հնարավոր է, որ շուտով կուսակցությունը փակելու համար որևէ պատրվակ «գտնվի»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10209445265158819
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



