ukSky News-ը հետազոտություն է անցկացրել և Ուկրաինայից Արևմտյան Եվրոպա զենքի անսահմանափակ մատակարարման վերաբերյալ բացահայտումներ է արել:

Ըստ Sky News-ի՝ մեկ ամսվա ընթացքում պարբերականը բանակցություններ է վարել «Ռումինիայից խմբավորման» հետ, ինչից հետո խմբավորումը առաջարկել է լրագրողներին գալ «երկրի հեռավոր անկյունը», որպեսզի ցույց տան, թե հատկապես ինչ կարող են իրենք տրամադրել:

«Մեր գործողություններում թակարդ չկար, նրանք գիտեին, որ մենք լրատվական կազմակերպություն ենք, որն ուզում է ցույց տալ, որ զենք ձեռք բերելը համեմատաբար հեշտ գործ է, սակայն մտածում էին, որ մենք պատրաստվում ենք գնել այն»,- ասվում է փաստաթղթում:

Խմբավորման անդամները նշանակել են հանդիպման վայրը, որտեղ նրանց պետք է դիմավորեր մի ավտոմեքենա: Հեռուստաալիքի աշխատակիցներին նախապես զգուշացրել էին, որ նկարահանումներն արգելված են:

Հանդիպելով նշանակված տեղում՝ լրագրողները հետևել են նրանց մինչև «անտառի խորքը, որտեղ հեռախոսային ազդանշան չի եղել»: Այնուհետև երկու տղամարդ վերցրել են նրանց հեռախոսները և հրահանգել հետևել իրենց: Նրանք ցույց են տվել լրագրողներին զենքը, որ հնարավոր էր ձեռք բերել, և հավատացրել են, որ կարող են հազարավոր օրինակ բերել: «Մենք այն բերում ենք Ուկրաինայից այնքան, որքան ուզում եք»,- ասել է անդամներից մեկը:

«Եվրոպայում դաժան ահաբեկչությունների թվի աճը ակնհայտ է դարձնում այն վտանգը, որ կարող են հասցնել զենք ձեռք բերած մարդիկ և խմբավորումները: Եվրոպան ողողված է անլեգալ զենքով. իսկ Շենգենյան համաձայնագիրը գրեթե անհնարին է դարձնում դրա վերահսկողությունը»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել