isis-(1)ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են Աֆղանստանի արևելքում ամերիկյան սպառազինությունը գրավելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները հրապարակել են ամերիկյան զորքերի կողմից օգտագործվող նռնակների, կրելի հրթիռային սարքերի, ռադիոկայանի և այլ տեխնիկայի լուսանկարներ: Լուսանկարների շարքում եղել է նաև զինվորներից մեկի անձը հաստատող վկայական:

Քաբուլում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ սպան, ում վկայականը հայտնվել է զինյալների տրամադրության տակ, գտնվում է զորամասում: Նրանց խոսքով՝ վկայականը գործողություններից մեկի ժամանակ կորել է սարքավորումների մի մասի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել