Tert.am-ը գրում է.
Արմատական տնտեսական և քաղաքական բարեփոխումներ և հուլիսյան «քաղբանտարկյալների» ազատ արձակում. սա քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի դեղատոմսն է Հայաստանում հուլիսյան իրադարձություններից հետո ստեղծված ծանր իրավիճակից լիցքաթափվելու համար: Դեղատոմսը բաղկացած է 3 քայլից:
Պատասխանելով հարցին, թե եթե հիպոթետիկ մակարդակով պատկերացնենք, որ իշխանությունն իրոք ցանկանում է հաղթահարել իր և ՀՀ քաղաքացիների միջև խզումը, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկի, Արմեն Բադալյանը շարունակեց թվարկել. «Երկրորդ հասարակության նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկանների ու քաղաքացիական հագուստով անձանց նկատմամբ խստիվ քրեական պատասխանատվություն: Երրորդ` հուլիսյան իրադարձություններից հետո քաղաքական բանտարկյալների ազատ արձակում»:
«Քաղբանտարկյալներ» ասելով Արմեն Բադալյանը նկատի ունի «ժառանգության» և «Հիմնադիր խորհրդարանի» այն քաղաքական թևերի ներկայացուցիչներին, որոնք հանդիսացել են հանրահավաքների ու ցույցերի կազմակերպիչներ ու որոնց նկատմամբ այսօր համատարած առաջադրված է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը` զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:



