Եթե Վ.Մանուկյանը 96-ին լավ ղեկավար չեղավ` 20 րոպե անց չերևալով տեսադաշտում, ինչպես խոստացել էր, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եթե Ս.Դեմիրճյանը 2003-04-ին լավ ղեկավար չեղավ` տուն գնաց տաք թեյ խմելու` փոխանակ մնար բազմության հետ, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եթե Լ.Տեր-Պետրոսյանը 2008-ին լավ ղեկավար չեղավ` մնալով «սև շենքում»` երբ անհրաժեշտ էր իր ներկայությունը փողոցում, ապա դա չի նշանակում, թե ժողովրդական շարժումները չպետք է ղեկավար ունենան: Եվ հենց Խորենացու փողոցի իրադարձությունները ցույց տվեցին, որ անղեկավար բազմությունը նման է անղեկ նավի` ենթակա քամու քմահաճույքներին: Եթե մի քանի հոգուց բաղկացած խումբը չի կարող կառավարվել առանց ղեկավարի, ապա ինչպես կարող է մի քանի հարյուր կամ հազար հոգուց բաղկացած բազմությունը ճիշտ որոշումներ կայացնել, ինչը հենց նշանակում է կառավարում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10206442569893981?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470564446847047
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



