Վրաստանն ինչ֊որ տեսլական ունի։ Երբ հատում ես այդ երկրի սահմանը, վրացականի հետ մեկտեղ դրված է Եվրամիության դրոշը։ Ու հեչ կարևոր չէ, մենք սիրում ենք ԵՄ֊ն, ուզու՞մ ենք անդամակցել, թե ոչ, այդ երկրում քաղաքական ուժերի մեջ կա կոնսենսուս, որ մեր հիմնական նպատակը ԵՄ անդամ դառնալն է։ Ու դրա համար վաղը իրենց քաղաքացիների համար կսահմանվի առանց վիզայի ռեժիմ, իսկ մենք տարին մեկ անգամ հանգստանալու, կամ ինչ֊որ գործով Եվրոպա գնալու համար Կորեայի որբի պես դեսպանատների դիմաց երդում֊պատառ կուտենք, թե հաստատ փախստական չենք։ Բայց անգամ էդ չի կարևոր, որովհետև նպատակ չունենք, չենք պատկերացնում, թե երեք տարի հետո ու՞ր ենք լինելու, կամ, ընդհանրապես, լինելու՞ ենք, թե չէ։ Բառադի, վերջին օրվա պես ուտելով ու թալանելով գնում ենք դեպի «պայծառ ապագա» ։ Կայսերական ամբիցիաներով փոքր ածու ենք, որ ապրում է Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի երազով, բայց իսկի Մոլդովայի կենսամակարդակը չունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: